Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 նոյեմբերի, 2019 թ.

Միջազգային

ՀԱԵԱ-ի առաջնորդների մեծամասնությունն անտեսել է ԱՄՆ-ում անցկացվող գագաթնաժողովը

15:35, երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2019 թ.
ՀԱԵԱ-ի առաջնորդների մեծամասնությունն անտեսել է ԱՄՆ-ում անցկացվող գագաթնաժողովը

Հարավարևելյան Ասիայի Երկրների Ասոցիացիայի (ՀԱԵԱ) ղեկավարները չեն մասնակցել ԱՄՆ-ում անցկացվող գագաթնաժողովին, գրում է ТАСС գործակալությունը: Մասնակից 10 երկրի առաջնորդներից ներկա է գտնվել միայն 3 ղեկավար: Մասնավորապես, գագաթնաժողովին ժամանել են Թաիլանդի վարչապետ Պրուտ Չան-Օչինը, ով այս տարի ղեկավարում է կազմակերպությունը, ինչպես նաև Վիետնամի վարչապետ Նգուեն Թան Զունգն և Լաոսի վարչապետ Թհոնգլուն Սիսուլիտը:

Ֆիլիպինների ֆինանսների նախարար Կառլոս Դոմինգեսը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ «այդ որոշումն ընդունվել է՝ ԱՄՆ-ի պատվիրակության կազմից ելնելով»: Այս տարի ՀԱԵԱ-ի միջոցառումներին Վաշինգթոնն զգալիորեն նվազեցրել է իր ներկայացուցչությունը՝ Բանգկոկ ուղարկելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’Բրայենին և առևտրի նախարար Ուիլբուր Ռոսին:

| | |
2138 | 0
Facebook
COMMENT.am