Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

«Մեր առաջնահերթ խնդիրներից մեկն այն է, որ գիտությունը վերադառնա համալսարան». Արայիկ Հարությունյան

14:20, երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2019 թ.
«Մեր առաջնահերթ խնդիրներից մեկն այն է, որ գիտությունը վերադառնա համալսարան». Արայիկ Հարությունյան

«Մեր կողմից նախաձեռնած բարձրագույն կրթության և գիտությանն առնչվող օրենքը միտված է նրան, որ հետազոտական ինստիտուտների և բարձրագույն ուսումնական հաստատությունների կապը սերտացվի և գիտությունը վերադառնա համալսարան, հետևաբար ուսանողն ընդգրկված լինի հետազոտական գործունեության մեջ»,- լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով առաջարկվող փոփոխություններին, ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը քննարկումների առիթ է դարձել: Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտները բուհերին միացնելու առաջարկ կա, ինչը միանշանակ չի ընդունվել:

| | |
1133 | 1
Facebook