Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 նոյեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Երեք սաքսոֆոնահար՝ մեկ բեմում. Կամերային նվագախումբն ինքնատիպ համերգ կներկայացնի

09:05, երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2019 թ.
Երեք սաքսոֆոնահար՝ մեկ բեմում. Կամերային նվագախումբն ինքնատիպ համերգ կներկայացնի

Հայաստանի պետական կամերային նվագախումբը կներկայացնի ինքնատիպ համերգ՝ երեք տաղանդավոր սաքսոֆոնահարների մասնակցությամբ: Նոյեմբերի 10-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Sax Time խորագրով համերգային երեկոն, որի ընթացքում Կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը:

Համերգին ելույթ կունենան երեք երկրների տաղանդավոր սաքսոֆոնահարներ Ասյա Ֆատեևան (Գերմանիա), Նոբույա Սուգավան (Ճապոնիա) և Արնո Բորնկեմպը (Նիդերլանդներ), ովքեր մեկ երեկոյի ընթացքում կմիավորվեն՝ հանրությանը ներկայացնելու սաքսոֆոնի ինքնատիպ երանգները:

Երեկոյին կհնչեն այս գործիքի ու նվագախմբի համար գրված Ալ. Գլազունովի, Հենրի Քոուելի, Լեո Դելիբի, Ժյուլ Մասնեի, Ալեքսեյ Շորի մի շարք ստեղծագործություններ: Դասական համերգի այս ձևաչափն իր տեսակով ինքնատիպ է, ու անտարբեր չի թողնի հայ ունկնդրին:

| | |
581 | 0
Facebook