Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Apple-ը նախազգուշացրել է հին iPhone-ների և iPad-ների անսարքության մասին

12:20, երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2019 թ.
Apple-ը նախազգուշացրել է հին iPhone-ների և iPad-ների անսարքության մասին

Apple ընկերությունը նախազգուշացրել է, որ մինչև 2012-ի արտադրության iPhone և iPad ունեցողները պետք է թարմացնեն իրենց սմարթֆոնների ծրագրային ապահովումը, քանի որ այդ սարքերի աշխատանքը կխափանվի: Ընկերությունը համապատասխան հաղորդագրությունը տեղադրել է սեփական կայքում:

Apple-ը բացատրել է դա ներկառուցված GPS մոդուլների առանձնահատկություններով: Խափանումները վերաբերում են iPhone 4 և 5-ին, ինչպես նաև բջջային կապով երկրորդ, երրորդ և չորրորդ սերունդների iPad mini-ին, iPad-ին և iPad 2-ին: Միևնույն ժամանակ, ընկերությունը նշում է, որ այն սմարթֆոնները, որոնք չունեն բջջային մոդուլ, թարմացում չեն պահանջում:

7912 | 0
Facebook