Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Չգիտեմ՝ ով է նստում, մատին նայում». Ֆ. Ցոլակյանը՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելու և Վանեցյանին երաշխավորելու մասին

11:55, երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2019 թ.
«Չգիտեմ՝ ով է նստում, մատին նայում». Ֆ. Ցոլակյանը՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելու և Վանեցյանին երաշխավորելու մասին

«Ուղղաթիռ ունենալու ենք, բայց դա այնպես պետք է կազմակերպենք, որ շատ ծախս չլինի, կամ ընդհանրապես չլինի: ՊՆ-ի հետ համատեղ ենք անելու, որովհետև ԱԻՆ-ն առանձին չի կարող ունենալ այդպիսի տրանսպորտային միջոցներ... ինչ-որ առումով ֆինանսական տեսակետից ձեռնտու չէ»,- լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե տրանսպորտային ի՞նչ միջոցներ է պատրաստվում ԱԻՆ-ը ձեռք բերել, պարզաբանեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

2019 թվականի բյուջեով քաղաքացիական ապաստարաններ էին կառուցվել սահմանամերձ շրջաններում, 2020թ. այդ ծրագիրը շարունակվելո՞ւ է, հարցին Ֆ. Ցոլակյանը պատասխանեց. «Այո, դա շարունակվելու է, բայց մենք ավելի լուրջ խնդիր ունենք. Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում բնակարանային ապաստարանների խնդիրը նույնպես պետք է լուծվի: Հիմա դրանով ենք զբաղվում, մենք հաշվառումը կարելի է ասել ունենք: Հիմնականում անմխիթար վիճակում են՝ փակ դռներով, տարբեր սեփականտերերով և այլն: Սա լրջագույն խնդիր է, որով պետք է զբաղվենք»:

Հարցին՝ չարաշահումների բացահայտման սպասե՞նք, արձագանքեց. «Հա, սպասեք, շատ սպասեք... և իմացեք մի բան հաստատ՝ որևէ ֆինանսական խախտում չի կարող լինել, դա բացառվում է, մնացածը՝ թող գան ստուգեն, տեսնենք ինչ կլինի»:

Հաջորդ հարցին՝ տեղեկատվություն է շրջանառվում, որ Դուք հավակնում եք ԱԱԾ պետի պաշտոնին, նման առաջարկ ստացե՞լ եք, նախարարը քմծիծաղ տվեց. «Լա՛վ էլի, իզուր բաներ են դրանք, չգիտեմ ով է նստում՝ մատին նայում, բաներ ասում, այդ ես չեմ: Հետո մի բան էլ ասեմ՝ անցած մամուլի ասուլիսի ժամանակ ինձ հարց տվեցին, ասեցին՝ Վանեցյանին Դո՞ւք եք երաշխավորել, ես ասացի՝ այո, ես եմ երաշխավորել, բայց հետաքրքիրն այն է, որ ես չեմ էլ երաշխավորել ԱԱԾ տնօրենի պաշտոնում, ես երաշխավորել եմ, և դա շատ վաղուց է եղել, որ ինքն ընդունվի համակարգ: Կանոնագիրքը փոխվեց, ամեն ինչ փոխվեց, ներկայացվեց էս մյուսը...»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը՝ հորդորելով չաղավաղել իր խոսքերը:

| | |
2569 | 0
Facebook
COMMENT.am