Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

«Կարծում եմ` իշխանությունն ուշի-ուշով հետևում է այս զարգացումներին». Գարիկ Ղազարյան

11:25, երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2019 թ.
«Կարծում եմ` իշխանությունն ուշի-ուշով հետևում է այս զարգացումներին». Գարիկ Ղազարյան

ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծես թե Բելլա և Լևոն Քոչարյաններին հաջողվում է Գագիկ Ծառուկյանին համոզել, չնայած` երկար ժամանակ է ինչ դիմադրում էր:

Արդեն ակնհայտ վերջինիս «զինվորները» միանում են տարատեսակ ակցիաների տակ քողարկվող, շատերիս հայտնի քոչարյանական խմբերին: Իհարկե, Պրն Ծառուկյանին երաշխիքներ են պետք, որն այս պահին միայն ներկա ժողովրդի իշխանությունը կարող է տալ, ուրիշ ոչ ոք: Կաʹմ մենք ենք տիրություն անում, կաʹմ, հակառակ դեպքում, ստիպված ռիսկի դիմելով` հմպ ժողովրդավար Պրն Ծառուկյանը կկորցնի իր համար այդքան թանկ ամբողջ հարգանքն ու պատիվը:

Կարծում եմ` իշխանությունն ուշի-ուշով հետևում է այս զարգացումներին»:

| | |
9687 | 1
Facebook
COMMENT.am