Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել

10:35, երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2019 թ.
Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է շուրջ 765 մլրդ դրամ, ինչը 13.5%-ով ավելին է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից:

2019թ. առաջին 9 ամիսներին, նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է նաև 10, 50 և 100 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը:

Այսպես, 2019-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում 10 խոշորագույն հարկատուները պետական բյուջե են վճարել մոտ 190 մլրդ դրամ հարկ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է 21.5 մլրդ դրամով կամ 12.6%-ով: 100 խոշոր հարկատուները, 2018թ. համեմատ, վճարել են 50 մլրդ դրամով ավելի հարկ:

2019թ. հաշվետու ժամանակահատվածում 1000 խոշորագույն հարկատուների ցանկում ներառվելու համար պետք էր վճարել առնվազն 119 մլն դրամի հարկ, 2018-ին` 98 մլն դրամից մի փոքր ավելի, իսկ 2017-ին` դրա համար բավարար կլիներ ընդամենը 80 մլն դրամի չափով հարկային պարտավորության կատարումը»:

| | |
4824 | 0
Facebook
COMMENT.am