Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արքայազն Չարլզը ներքաշվել է կեղծ նկարների հետ կապված սկանդալում

11:05, երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2019 թ.
Արքայազն Չարլզը ներքաշվել է կեղծ նկարների հետ կապված սկանդալում

Ուելսի արքայազն Չարլզի բարեգործական հիմնադրամը (The Prince's Foundation) օգտագործման համար ստացել է ոչ թե աշխարհահռչակ նկարիչներ Կլոդ Մոնեի, Պաբլո Պիկասոյի, Վան Դեյկի ու Սալվադոր Դալիի կտավները, այլ դրանց կրկնօրինակները, հայտնել է ամերիկացի նկարիչ Թոնի Թետրոնը, ով դատապարտվել է արվեստի գործերի կեղծումների համար, տեղեկացնում է Daily Mail-ը։ Պարբերականը մանրամասնում է, որ սնանկացած գործարար Ջեյմս Սթանտը Շոտլանդիայում գտնվող մեկենասային կազմակերպության կենտրոնակայանին օգտագործման է հանձնել 17 կտավ, որոնք, իբր, պատկանում են աշխարհահռչակ նկարիչների վրձնին:
     Վարձակալության պայմանագրերում նշվում է, որ Կլոդ Մոնեի, Պաբլո Պիկասոյի ու Սալվադոր Դալիի երկու կտավներինի արժեքը գերազանցում է 134 մլն դոլարը։

Հիմնադրամում ընդգծել են, որ արվեստի գործերի վերաբերյալ որոշումները չեն վերաբերել անմիջապես արքայազն Չարլզին։

Ջեյմս Սթանտը հերքում է բոլոր մեղադրանքները:

7840 | 0
Facebook