Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

«Հպարտների վարչապետը հերթական անգամ մոլորեցնում է միամիտներին». Էդուարդ Շարմազանով

09:45, երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2019 թ.
«Հպարտների վարչապետը հերթական անգամ մոլորեցնում է միամիտներին». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանն ասում է, թե Արցախի հարցում Հայաստանի և Արցախի իշխանությունների պատկերացումները նույնական են: Հպարտների վարչապետը հերթական անգամ մոլորեցնում է միամիտներին: Ի տարբերություն Փաշինյանի` Արցախում Ալիևին կիրթ և նորմալ չեն համարում, դավադրաբար պատերազմ հրահրող ուժեր սեփական հայրենիքում չեն փնտրում, իբր հող տալու համար հերոսներին չեն նվաստացնում և կալանավորում, տարիների ջանքով ձեռքբերված դիվանագիտական հաջողություններից չեն հրաժարվում և, ի վերջո, բարձրաձայն հայտարարում են, որ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն ու անկախության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի:

Հ. Գ. Сначала подумай, потом говори».

| | |
5404 | 4
Facebook