Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 նոյեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Հայտնաբերվել է Երևանում մահվան ելքով կրկնակի վրաերթ կատարած ու դեպքի վայրից հեռացած վարորդը

17:20, կիրակի, 03 նոյեմբերի, 2019 թ.
Հայտնաբերվել է Երևանում մահվան ելքով կրկնակի վրաերթ կատարած ու դեպքի վայրից հեռացած վարորդը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանությունը և ՀՀ քննչական կոմիտեն հայտնաբերել են երեկ Երևանում կրկնակի վրաերթ կատարած ու դեպքի վայրից հեռացած վարորդին։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված ավտոմեքենան եղել է Audi մակնիշի, ու պարզելով նրա բնակության վայրը՝ մեկնել են այդ ուղղությամբ, որից հետ Audi-ի վարորդը, ով տանը չի եղել, իմանալով, որ ոստիկաններն ու քննիչներն արդեն պարզել են դեպքի հանգամանքները, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ նրան տեղափոխել են քննչական բաժին։

Նա Արագածոտնի մարզի բնակիչ՝ 54-ամյա Հ. Թ․-ն է։ Քննիչի հանձնարարականով Audi մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 2-ին, մահվան ելքով կրկնակի վրաերթի դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:15-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 47-ամյա Ս. Գ.-ն իր ավտոմեքենայով Հասրաթյան փողոցում վրաերթի էր ենթարկել հետիոտնին: Վարորդը փախուստի չէր դիմել, օգնություն էր ցուցաբերել վրաերթի ենթարկված, միջին տարիքի կնոջը, ահազանգել էր Երևանի 1-03 շտապօգնություն և կատարվածի մասին տեղեկացրել Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վարորդը նույնիսկ զրուցել էր գետնին ընկած վրաերթի ենթարկվածի հետ, որն ասել էր, որ կարիք չկար շտապօգնություն կանչել, սակայն վարորդը կանչել էր և մինչ շտապօգնությունը կժամաներ, մեկ այլ ավտոմեքենա, որի մակնիշը վարորդը նկատել էր, սակայն նախաքննության շահերից ելնելով, այդ պահին չէինք հրապարակել, կրկնակի վրաերթի էր ենթարկել կնոջը, իսկ վարորդը մի կերպ էր փախել, սակայն կինը տեղում մահացել էր: Կրկնակի վրաերթի ենթարկած վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի:

| | |
4248 | 0
Facebook