Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Գիտնականները հայտնաբերել են Երկրի «ամենամեռած» հովիտը

16:10, կիրակի, 03 նոյեմբերի, 2019 թ.
Գիտնականները հայտնաբերել են Երկրի «ամենամեռած» հովիտը

Ֆրանսիացի գիտնականները ուսումնասիրություններ են իրականացրել Եթովպիայի Դալլոլ հովտում և պարզել, որ այնտեղ ոչ մի բակտերիա չի կարող գոյատևել: Այս մասին հայտնում է Nature Ecology & Evolution-ը:

«Մեր ուսումասիրությունն ապացուցում է, որ Երկրի մակերեսին գոյություն ունի բացարձակ անկենդան տարածք` չնայած ջրի առկայությանը»,-ասել են նրանք:

Գիտնականները նշել են, որ նշված տարածքում ջրի ջերմաստիճանը կազմում է 109 աստիճան, բացի այս՝ այն նաև շատ աղի և թթու է: Մասնագետների կարծիքով՝ նման պայմաններում ոչ մի կենդանի օրգանիզմ չի կարող ապրել:

9545 | 0
Facebook