Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նախկին բուժաշխատողը դիմել է դատարան՝ բողոքարկելու ազատման հրամանը

15:40, կիրակի, 03 նոյեմբերի, 2019 թ.
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նախկին բուժաշխատողը դիմել է դատարան՝ բողոքարկելու ազատման հրամանը

ՀՀ առողջապահության նախարարության Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի թորակոաբդոմինալ բաժանմունքի նախկին վարիչ Գագիկ Համբարձումյանը դատական հայց է ներկայացրել բուժհաստատության դեմ: Այս մասին տեղեկանում ենք «Datalex» տեղեկատվական համակարգից:

Նա պահանջում է անվավեր ճանաչել աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին ղեկավարի հրամանը, իրեն վերականգնել աշխատանքի և բռնագանձել պարապուրդի ժամանակահատվածի աշխատավարձը:

Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ստացել է հոկտեմբերի 30-ին:

Նշենք, որ ուռուցքաբանության կենտրոնի բուժաշխատող Գագիկ Համբարձումյանին տնօրենի պաշտոնակատար Նարեկ Մանուկյանն ազատել էր աշխատանքից՝ քաղաքացիներից մեկի բողոք-դիմումի պատճառով:

Բժշկին աշխատանքից ազատելուց հետո ուռուցքաբանության ազգային կենտրոնում միջադեպ էր տեղի ունեցել. Գագիկ Համբարձումյանի որդին՝ Վահագն Համբարձումյանը, որը ևս այդ կենտրոնի աշխատակիցներից է, տնօրենի պաշտոնակատարից հաշիվ էր պահանջել՝ հորն աշխատանքից ազատելու համար: Նա հայհոյանքներ էր ուղղել Մանուկյանի հասցեին, փորձել հարվածել նրան:

Թեմային անդրադարձել էր նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

| | |
2053 | 0
Facebook