Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.

Հետաքրքիր է

Բերդի տարածաշրջանի բոլոր հանրակրթական դպրոցներում կուսուցանվի նոր դասընթաց

13:45, կիրակի, 03 նոյեմբերի, 2019 թ.
Բերդի տարածաշրջանի բոլոր հանրակրթական դպրոցներում կուսուցանվի նոր դասընթաց

Շատ շուտով Բերդի տարածաշրջանի բոլոր հանրակրթական դպրոցներում կուսուցանվի նոր դասընթաց՝ «Ես և իմ ծննդավայրը» խորագրով։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լեզվաբան Լավրենտի Միրզոյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, շատ շուտով Շամշադինի բոլոր հանրակրթական դպրոցներում կուսուցանվի նոր դասընթաց՝ «Ես և իմ ծննդավայրը» խորագրով, որի ընթացքում դպրոցականները կծանոթանան իրենց բնակավայրերի պատմությանը, ժողովրդական բանահյուսությանը, աշխարհագրությանը, պատերազմական և արտակարգ իրավիճակներում իրենց անելիքներին, պատմաճարտարապետական հուշարձաններին, իրենց բնակավայրերի գիտամշակութային գործիչներին, անվանի մարդկանց և այլ հարցերի...Պատերազմի առաջնագծում գտնվող դպրոցականները պետք է պատրաստ լինեն դիմակայության:

Եկեք համատեղ իրականացնենք մեր ծրագիրը՝ հանուն մեր Տավուշի, հանուն մեր երեխաների..

Հ.Գ.Ծրագրի հեղինակներն են ՀՀ Տավուշ մարզպետ Հայկ Չոբանյանը և ես...Ձեր առաջարկությունները կարող եք հաղորդել ինձ` հեռ. 091 481236 ․.. Նոյեմբերի 13-14-ին կկայանա դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը Բերդում... Շնորհակալությունս մարզպետարանի կրթության վարչության պետ, տիկին Ղազումյանին և հարգարժան մարզպետին...»,- նշել է նա։

Բերդի տարածաշրջանի բոլոր հանրակրթական դպրոցներում կուսուցանվի նոր դասընթաց
Բերդի տարածաշրջանի բոլոր հանրակրթական դպրոցներում կուսուցանվի նոր դասընթաց
| | |
4321 | 0
Facebook
COMMENT.am