Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.

Միջազգային

Խոշոր ահաբեկչություն թուրք-սիրիական սահմանին. կան տասնյակ զոհեր ու վիրավորներ

12:40, կիրակի, 03 նոյեմբերի, 2019 թ.
Խոշոր ահաբեկչություն թուրք-սիրիական սահմանին. կան տասնյակ զոհեր ու վիրավորներ

Թուրք-սիրիական սահմանին, Սիրիայի Թել-Աբյադ քաղաքի լցակայաններից մեկի մոտ ականապատված ավտոմեքենա է պայթել: Ահաբեկչության արդյունքում զոհվել են 15, վիրավորվել՝ 30 մարդ:

Վիրավորների մեծ մասը տեղափոխվել է թուրքական հիվանդանոցներ, սիրիական բուժհաստատություններում նրանց բուժօգնությունը կազմակերպելու անհնարինության պատճառով:

Ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել քրդերին անվտանգության գոտուց դուրս բերելու մասին Ռուսաստանի և Թուրքիայի ձեռք բերած համաձայնությունից երկու շաբաթ անց:

Ավելի վաղ հայտնել էինք, որ թուրքական կողմը հայտարարել էր, որ եթե պայմանավորվածություններ խախտվեն, ապա կսկսվի իրենց ռազմական գործողության երկրորդ փուլը:

| | |
8373 | 1
Facebook
COMMENT.am