Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

«Կան անձիք, որ Ստամբուլյան կոնվենցիայի քողի տակ լրիվ այլ շահեր են ներկայացնում». Գևորգ Դավթյան

12:05, կիրակի, 03 նոյեմբերի, 2019 թ.
«Կան անձիք, որ Ստամբուլյան կոնվենցիայի քողի տակ լրիվ այլ շահեր են ներկայացնում». Գևորգ Դավթյան

Փաստաբան Գևորգ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիասթափեցնող է այն, որ կան անձիք, որոնք Ստամբուլյան կոնվենցիայի քողի տակ կրկին ու կրկին լրիվ այլ շահեր են ներկայացնում` նպատակ հետապնդելով միայն ու միայն փնովել ներկայիս իշխանությանը։ Ու դա հիմնականում անում են նախկին իշխանության աջակից սակավաթիվ անձիք, որոնց ժամանակ էլ հենց հավանության է արժանացել այդ կոնվենցիան։ Դրանով իսկ նրանք փորձում են հասարակությանը հակադրել և խառնաշփոթ ստեղծել, ինչը չի կարող հասարակական շահ հետապնդել։ Այն տպավորությունն է, որ հատուկ ման են գալիս թվացյալ մի բացասական բան` փորձելով այն ամբողջությամբ տարածել համեմատաբար ողջ դրական գործունեության վրա։ Այդ իսկ պատճառով պարտավոր ենք էլ ավելի զգոն լինել և մեր որոշումները կայացնել ինքնուրույն, ինքներս փորձել ուսումնասիրել խնդիրը և վերլուծել, և նախքան դա անելը չտրվել, չհամաձայնել և չտարածել նման հարցերը»:

| | |
3126 | 0
Facebook
COMMENT.am