Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

«Սա իսկությունների փորձության պահն է». Արթուր Սաքունց

11:30, կիրակի, 03 նոյեմբերի, 2019 թ.
«Սա իսկությունների փորձության պահն է». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նման քայլն ուղղված է ոչ միայն ՀՀ֊ի նկատմամբ Կրեմլի գերիշխանության ևս մեկ աստիճանով հաստատմանը, այլ որ ավելի վտանգավոր է` ՀՀ֊ի քաղաքական մեկուսացմանը, իր բոլոր ծանր հետևանքներով։

Հասկանալի է պուտինյան ռեժիմն իր բնույթին, արժեքներին և իր շահերին համապատասխան է քայլեր իրականացնում, բայց դրանք որևէ ընդհանուր եզր չպետք է ունենան և ընդունելի չպետք է լինեն ՀՀ֊ի նոր իշխանությունների թե՛ բնույթին, թե՛ արժեքներին և թե՛ ժողովրդավարական պետության շահերին։

Սա իսկությունների փորձության պահն է, որի քննությունը պետք է անցնի ՀՀ իշխանությունը և հավատարիմ մնա իր իսկ հռչակած սկզբունքներին։

Հայաստանը տոտալիտար աղբի ուտիլացման տարածք չի»:

| | |
4118 | 0
Facebook