Խնդրում ենք սպասել...

Համացանց

Կենդանաբանական այգու աշխատակիցները 5 շուն են բռնել

21:05, շաբաթ, 02 նոյեմբերի, 2019 թ.
Կենդանաբանական այգու աշխատակիցները 5 շուն են բռնել

«Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն»-ը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․ «Այսօր մեզ են փոխանցվել, գիշերը Կենդանաբանական այգու աշխատակիցների կողմից բռնված հինգ շներ:
     Նախնական զննման արդյունքում կենդանիների մոտ արտառոց ոչինչ չի նկատվել:
     Կենդանիները կշարունակեն մնալ մեր հսկողության տակ:

Սիրելի բնակիչներ խնդրում ենք խուճապի չմատնվել, Երևան քաղաքում կատաղություն հիվանդության դեպք չի գրանցվել և մեր կողմից ստերջացված բոլոր շները պատվաստվում են կատաղություն հիվանդության դեմ»:

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն էլ իր հերթին հայտնում է, որ թափառող կենդանիներին բռնել են հատուկ հեռահար թմրեցման սարքերի միջոցով՝ կենդանիների համար անվտանգ և անցավ տարբերակով:

4863 | 1
Facebook