Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Մահվան ելքով ավտովթար Արթիկ քաղաքում

20:25, շաբաթ, 02 նոյեմբերի, 2019 թ.
Մահվան ելքով ավտովթար Արթիկ քաղաքում

Նոյեմբերի 2-ին, ժամը 15:08-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ N զորամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, որոնցից մեկում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
     Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ղարիբջանյան փողոցի տներից մեկի դիմաց բախվել են «ԿամԱԶ» (վարորդ՝ Համլետ Շ., ծնված 1979 թ.) և «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Ավագ Պ., ծնված 1964 թ.) մակնիշների ավտոմեքենաները. Ավագ Պ.-ն տեղում մահացել է:
     Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
     Փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

| | |
5464 | 0
Facebook
COMMENT.am