Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ նախագահը մեղադրվում է Մեծ Բրիտանիայում անցկացվելիք ընտրություններին միջամտելու մեջ

16:15, շաբաթ, 02 նոյեմբերի, 2019 թ.
ԱՄՆ նախագահը մեղադրվում է Մեծ Բրիտանիայում անցկացվելիք ընտրություններին միջամտելու մեջ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը միջամտում է Մեծ Բրիտանիայի ընտրություններին: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Կորբինը:

Նրա խոսքով՝ «Թրամփը փորձում է միջամտել բրիտանական ընտրություններին՝ իր ընկերոջ (և ներկայիս վարչապետ) Բորիս Ջոնսոնի հաղթանակի համար»:

Հիշեցնենք Մեծ Բրիտանիայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 12-ին:
     Կորբինը հավելել է, որ եթե Լեյբորիստական կուսակցությունը հաղթի, ապա ամերիկյան կորպորացիաները չեն կարողանա «իրենցով անել» Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայությունը (NHS): «Մեր NHS-ը չի վաճառվում»:

4354 | 0
Facebook