Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Սպանություն Գեղարքունիքի մարզում. կա զոհ և վիրավոր

15:20, շաբաթ, 02 նոյեմբերի, 2019 թ.
Սպանություն Գեղարքունիքի մարզում. կա զոհ և վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:15-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Նորատուս գյուղի բնակիչ 40-ամյա Գագիկ Հակոբյանն էր, իսկ վիրավորը նրա համագյուղացի 56-ամյա Արևշատ Ղազարյանը:

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև ինքնաձիգից արձակված 5 պարկուճ: Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղում արձակվել է 20-ից ավելի կրակոց:

Մանրամասները` սկզբնաղբյուրում:

| | |
11939 | 0
Facebook
COMMENT.am