Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

Երևանի կենդանաբանական այգին` թափառող շների վնասազերծման մասին

14:45, շաբաթ, 02 նոյեմբերի, 2019 թ.
Երևանի կենդանաբանական այգին` թափառող շների վնասազերծման մասին

«Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ը հայտարարություն է տարածել. «Այս գիշեր Երևանի կենդանաբանական այգում իրականացված աշխատանքների արդյունքում տարածքում հայտնաբերվել և բռնվել են թվով 5 թափառող կենդանիներ (3 էգ, 2 արու), որոնցից մեկն արտաքին զննությամբ խոշոր է։
     Շները թմրեցվել են հատուկ հեռահար թմրեցման սարքի միջոցով, տեղադրվել վանդակների մեջ և պահվել Երևանի կենդանաբանական այգու կլինիկայի տարածքում, իսկ այսօր կեսօրին փոխանցվել են «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ աշխատակիցներին, որտեղ արդեն կիրականացվեն հետագա գործողությունները։ Ընդգծենք, որ բռնված թափառող կենդանիները թմրեցվել են կենդանիների համար անվտանգ և անցավ տարբերակով և նույն կարգավիճակով փոխանցվել վերոնշյալ կենտրոն: Երևանի կենդանաբանական այգու խնդրանքով հայտնաբերված թափառող կենդանիներից մեկը «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ կողմից իրականացվող գործողություններից հետո կվերադարձվի Այգի և կդառնա մեր բնակիչը՝ օգնելով մեզ գիշերային պահակություն իրականացնելու գործում»:

| | |
1665 | 0
Facebook