ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ երկրի պետական պարտքը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 23 տրիլիոն դոլարի: Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով գերատեսչության կայքին: Այս գումարից միայն 17 տրիլիոնը գտնվում է քաղաքացիների և ֆինանսական հաստատությունների ձեռքում, մնացած 6 տրիլիոնը վարկերի տեսքով է՝ բաշխված դաշնային կառավարության տարբեր հաստատությունների միջև:
Երբ Դոնալդ Թրամփն ստանձնեց իր պաշտոնը, պետական պարտքը 20 տրիլիոն դոլարից քիչ էր, սակայն այն սկսեց արագացված տեմպով աճել՝ կապված դաշնային բյուջեի դեֆիցիտի աճի հետ:
Այս տարի դեֆիցիտը կազմել է մոտ 1 տրիլիոն դոլար: Միայն Թրամփի և հանրապետականների կողմից 2017-ի հարկային փոփոխությունները հանգեցրին նրան, որ պարտքն ավելացավ 2 տրիլիոնով: Պաշտպանության ոլորտի ծախսերը շարունակում են ավելանալ: Պենտագոնի բյուջեն տարեկան կազմում է մոտ 700 միլիարդ դոլար: