Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սպիտակ տունը պատրաստ է իմպիչմենթի գործընթացին

17:05, շաբաթ, 02 նոյեմբերի, 2019 թ.
Սպիտակ տունը պատրաստ է իմպիչմենթի գործընթացին

Վաշինգթոնը պատրաստ է Ներկայացուցիչների պալատի կողմից՝ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի ընթացակարգի վերաբերյալ քվեարկությանը: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը:
     «Սա այն է, ինչ մենք ակնկալում էինք: Բայց մենք հույս ունենք, որ դեմոկրատները խելքի կգան: Նրանք գիտեն, որ նախագահը ոչ մի վատ բան չի արել»,- ասել է Գրիշեմը:
     Գրիշեմը հավելել է, որ Սպիտակ տունն իրադարձությունների նման զարգացմանը պատրաստվում էր «հենց սկզբից», երբ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները դռնփակ հանդիպումներ ունեցան վկաների հետ: Ըստ Գրիշեմի` Ներկայացուցիչների պալատի խոսնակ և իմպիչմենթի ընթացակարգի նախաձեռնող Նենսի Փելոսին «հասկացրել է», որ դեմոկրատները կքվեարկեն Թրամփի իմպիչմենթի ընթացակարգի օգտին:

6470 | 0
Facebook