Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը հաշվարկել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայից գաղտնի արտահանվող նավթի ծավալը

13:00, շաբաթ, 02 նոյեմբերի, 2019 թ.
Ռուսաստանը հաշվարկել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայից գաղտնի արտահանվող նավթի ծավալը

ԱՄՆ-ն ապօրինի կերպով Սիրիայի տարածքից նավթ է արտահանում՝ «շրջանցելով սեփական պատժամիջոցները»: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է Интерфакс գործակալությունը:

Ըստ Զախարովայի` մեկ ամսվա ընթացքում ամերիկացիները Սիրիայից մաքսանենգ ճանապարհով արտահանել են ավելի քան 30 միլիոն դոլար արժողությամբ նավթ: Վաշինգթոնը դա անում է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի պատրվակով, հավելել է Զախարովան:

Ավելի վաղ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Սիրիայի նավթային հանքավայրերն ահաբեկիչներից պաշտպանելու ԱՄՆ-ի մտադրությունը պարզապես արդարացում է երկրում զորքերը պահելու համար:

6339 | 0
Facebook