Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը հետաքննություն է սկսում TikTok-ի սեփականատիրոջ նկատմամբ. Reuters

14:20, շաբաթ, 02 նոյեմբերի, 2019 թ.
ԱՄՆ-ը հետաքննություն է սկսում TikTok-ի սեփականատիրոջ նկատմամբ. Reuters

Միացյալ Նահանգների արտաքին ներդրումների հանձնաժողովն (CFIUS) սկսել է ստուգումներ անցկացնել չինական ByteDance Technology ընկերության նկատմամբ, որին պատկանում է TikTok սոցիալական ցանցը, ամերիկյան Musical.ly սերվիսը, գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Ըստ գործակալության` ByteDance Technology-ին Musical.ly սերվիսը ձեռք է բերել երկու տարի առաջ 1 միլիարդ դոլարով, որը հետագայում միավորել է TikTok-ի հետ: Գործարքը կնքելու ժամանակ չինական ընկերությունը չի դիմել CFIUS-ին թույլտվության համար, ինչը հանձնաժողովին իրավունք է տալիս ստուգել այս գործարքում պարունակող ռիսկերը, որոնք կարող են ԱՄՆ-ի համար լինել ազգային անվտանգության խնդիր:

Ըստ Reuters-ի` TikTok-ի սեփականատերը ներկայումս բանակցում է CFIUS-ի հետ այն միջոցների վերաբերյալ, որոնք կարող են ձեռնարկվել՝ Musical.ly սերվիսի ակտիվների օտարումից խուսափելու համար:

7281 | 1
Facebook