Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

Կամրջի վերանորոգման ժամանակ հայտնաբերված շիրմաքարերը տեղափոխվել են Խոջիվանքի հայկական պանթեոն

10:35, շաբաթ, 02 նոյեմբերի, 2019 թ.
Կամրջի վերանորոգման ժամանակ հայտնաբերված շիրմաքարերը տեղափոխվել են Խոջիվանքի հայկական պանթեոն

Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպանության, ՀԵԱ Վիրահայոց թեմի, Թբիլիսիի զարգացման հիմնադրամի և Վրաստանի մշակութային հուշարձանների պահպանության ազգային գործակալության միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Թբիլիսիի Չոր կամրջի (მშრალი ხიდი, Сухой мост) վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերված հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարերը վերադարձվել են իրենց նախկին տեղը՝ Խոջիվանքի հայկական պանթեոն։ Նախորդ դարի առաջին կեսին կամրջի շինարարության ժամանակ որպես շինանյութ օգտագործված շիրմաքարերը բերվել էին Խոջիվանքից։

| | |
1767 | 0
Facebook
COMMENT.am