Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ.

Հարցազրույցներ

«Շատ պետություններ ԱՄՆ-ի ճանաչումով կարող են «կանաչ լույս» ունենալ Ցեղասպանության ճանաչման մասով». Արտակ Զաքարյան

23:30, ուրբաթ, 01 նոյեմբերի, 2019 թ.
«Շատ պետություններ ԱՄՆ-ի ճանաչումով կարող են «կանաչ լույս» ունենալ Ցեղասպանության ճանաչման մասով». Արտակ Զաքարյան

Այսօր Պաշտպանության առաջին փոխնախարար Արտակ Զաքարյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին:

«Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը երկար սպասված գործընթաց էր: Հայաստանի արտաքին գերատեսչությունը տարբեր տարիների խորհրդարանական դիվանագիտությունը և, իհարկե, հայկական լոբբիստական կազակերպությունները համայքների հետ միասին բավական մեծ աշխատանք են իրականացրել: Այս անգամ ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները տարան նրան, որ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը որոշեց վերջանականապես անդրադառանալ այդ հարցին` նախկինում կիսատ-պռատ անդրադարձերի փոխարեն: Հուսանք, որ Սենատը նույնպես այդ հարցին կանդրադառանա, և մենք կունենանք Կոնգրեսի ամբողջական ճանաչումը»,-ասել է Զաքարյանը:

Նա եթերի ընթացքում ընդգծել է, որ շատ պետություններ ԱՄՆ-ի ճանաչումով պայմանավորված կարող են «կանաչ լույս» ունենալ Ցեղասպանության ճանաչման մասով:

«Սա հնարավորություն է շարունակել միջազգային ճանաչման գործընթացը»,-ընդգծել է նա:

Առավել մանրամասն` տեսայութում:

«Շատ պետություններ ԱՄՆ-ի ճանաչումով կարող են «կանաչ լույս» ունենալ Ցեղասպանության ճանաչման մասով». Արտակ Զաքարյան
| | |
1414 | 0
Facebook