Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մենք էլ որոշ քայլեր կձեռնարկենք». Չավուշօղլուն՝ ցեղասպանության բանաձևի մասին

22:00, ուրբաթ, 01 նոյեմբերի, 2019 թ.
«Մենք էլ որոշ քայլեր կձեռնարկենք». Չավուշօղլուն՝ ցեղասպանության բանաձևի մասին

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք պատասխան քայլեր են անելու ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման դեմ:

«Akşam» թերթին տված հարցազրույցում Չավուշօղլուն մասնավորապես ասել է. «Որոշ քաղաքական գործիչներ ու լրատվամիջոցներ հայկական որոշման նախագծի (բանաձևը) վերաբերյալ օրինագիծ բառն են օգտագործում: Դա օրինագիծ չէ, ուստի պատժամիջոցներ չի նախատեսում: Դա ԱՄՆ-ի իշխանություններն էլ են հաստատել: ԱՄՆ-ի հետ մեր երկխոսությունը դադարեցնելը սխալ է, բայց մենք էլ որոշ քայլեր ենք ձեռնարկելու: ԱՄՆ-ի դեսպանին տեղեկացրել ենք»:

8406 | 1
Facebook