Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Զանգերգություն». գրական-երաժշտական երեկո՝ Ժողարվեստի կենտրոնում

07:05, կիրակի, 03 նոյեմբերի, 2019 թ.
«Զանգերգություն». գրական-երաժշտական երեկո՝ Ժողարվեստի կենտրոնում

Նոյեմբերի 8-ին՝ 18:00-ին, Ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի կունենա «Զանգերգություն» գրական-երաժշտական երեկոն: Ասմունքող Հռիփսիմե Սարգսյանի պոեզիայի երեկոն միախառնված կլինի հայ երաժշտությանը և հայկական երգի կատարումներին: Ծրագրում՝ դասական ու ժամանակակից պոեզիա: Մասնակիցներ՝ Գարեգին Առաքելյան (հանգ), Մարգար Եղիազարյան (վոկալ), Արթուր Հարությունյան (դաշնամուր), Վաչե Փաշինյան (դուդուկ),Դավիթ Առաքելյան (կիթառ),Ռուբեն Սասունցի (վոկալ): Մուտքն ազատ է:

Հռիփսիմե Սարգսյանն ուսանել է խոսքի վարպետ Վ. Աբաջյանի մոտ: Հակոբ Ղազանչյանի նախաձեռնությամբ Հայաստանում բացված Շչյուկինի անվան թատերական ինստիտուտի մասնաճյուղում ուսանել է դերասանի վարպետություն: Երկար տարիներ համագործակցել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի, բազմաթիվ անհատ կազմակերպությունների հետ՝ որպես ասմունքող-մենակատար: Համագործակցել է տարբեր ռադիոկայանների և հեռուստաընկերությունների հետ՝ անցկացնելով հեղինակային հաղորդումներ:

Տարիներ շարունակ «Զարմանալի հայ» խորագիրը կրող պոեզիայի երեկոներով հանդես է եկել մի շարք երկրներում: Ունեցել է 60-ից ավելի մենահամերգներ՝ Հայաստանում և արտերկրում: 2012թ.-ից ակտիվ գործունեություն է ծավալում Ռուսաստանի հայկական համայնքներում՝ հանդես գալով հեղինակային երեկոներով:

| | |
794 | 0
Facebook
COMMENT.am