Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը մեղադրում է «ռուսական թրոլներին»՝ Չիլիում անկարգություններ սերմանելու փորձի համար

23:45, ուրբաթ, 01 նոյեմբերի, 2019 թ.
ԱՄՆ-ը մեղադրում է «ռուսական թրոլներին»՝ Չիլիում անկարգություններ սերմանելու փորձի համար

Սոցցանցերում «ռուսական թրոլները» սրում են Չիլիում սկսված անկարգությունների իրավիճակը: Այսպիսի եզրահանգման է եկել Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը, հայտնում է Reuters գործակալությունը:
     Վաշինգթոնը հայտարարել է, որ տեսնում է Ռուսաստանի ազդեցության «ակնհայտ նշաններ» հարավամերիկյան այս երկրում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ: Այս կերպ, ըստ Պետդեպարտամենտի՝ Մոսկվան փորձում է «խաթարել քաղաքական երկխոսությունը, սրել բախումները և խափանել ժողովրդավարական բանավեճը»: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Չիլիի իշխանությունները մետրոյի վարձավճարի արժեքը բարձրացնելու որոշում կայացրեցին, ինչը բողոքի գործողությունների պատճառ դարձավ: Խաղաղ ակցիաները վերածվեցին իրավապահների հետ բախումների: 8 նախարար հրաժարական է տվել:

6902 | 1
Facebook