Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

2016-ին Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աբրահամյանին հորդորում էր ստուգել Լֆիկի բիզնեսները

15:45, ուրբաթ, 01 նոյեմբերի, 2019 թ.
2016-ին Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աբրահամյանին հորդորում էր ստուգել Լֆիկի բիզնեսները

MAMUL.amանդրադարձել էր վերջին օրերի խոսակցություններն, ըստ որի՝ աստիճանաբար ի հայտ են գալիս նոր՝ գրպանային օլիգարխներ։ Մասնավորապես, շրջանառվում են Լֆիկի (Սամվել Ալեքսանյանի) և Գռզոյի (Խաչատուր Սուքիասյանի) անունները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցում էր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերության արտադրամասերի բացման արարողությանը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ էլ Նիկոլ Փաշինյանը, Սամվել Ալեքսանյանն ու Սամվել Կարապետյանը մասնակցում էին ԲԷՑ-ի ենթակայանի բացմանը:

Համացանցում օգտատերերը տարածում են Նիկոլ Փաշինյանի 2016թ. ԱԺ ելույթը՝ Սամվել Ալեքսանյանի բիզնեսների վերաբերյալ. «Շարունակվում են օդում կախված մնալ չստուգված լուրերը ԱԺ պատգամավոր, մի քանի ոլորտներում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների սեփականատեր Սամվել Ալեքսանյանի կողմից չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես կոչված, բարեգործության, օրինակ, անվճար լավաշ բաժանելու անվան տակ քողարկելու մասին:

Ըստ օդում կախված լուրերի՝ Ալեքսանյանը պատրաստի շաքարավազը ՀՀ է ներմուծում շաքարի հումքի անվան տակ, ինչը նրան թույլ է տալիս խուսափել մաքսատուրքերից: Կրկին ըստ օդում կախված լուրերի՝ այդ շաքարավազը հումքի անվան տակ մտնում է Ախուրյանի գործարան և որպես տեղում արտադրված շաքարավազ դուրս գալիս այնտեղից:

Օդում կախված լուրերի համաձայն՝ այս հանցավոր մեխանիզմը տարիներ ի վեր գործում է Սերժ Սարգսյանի իմացությամբ և թույլտվությամբ: Սերժ Սարգսյանը շաքարավազի այս կանտրաբանդայից ու Ալեքսանյանին պատկանող մյուս մենաշնորհային ոլորտներից ունի անձնական փայաբաժին, և հենց այսպես գոյացող միջոցների հաշվին են լուծվում ընտրությունների արդյունքները կեղծելու և իշխանությունը պահելուն ուղղված ապօրինի գործողությունների ֆինանսավորման հարցերը: Ես հորդորում եմ ՀՀ վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել հանրությանը»,- հայտարարել էր Ն. Փաշինյանը:

2016թ. փետրվար
| | |
6880 | 0
Facebook