Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տարեցներին տրամադրվող պրոթեզներն այնքան անորակ են, որ դրանցով «ծամել չի լինում»». ԼՀԿ-ական պատգամավոր

14:55, ուրբաթ, 01 նոյեմբերի, 2019 թ.
«Տարեցներին տրամադրվող պրոթեզներն այնքան անորակ են, որ դրանցով «ծամել չի լինում»». ԼՀԿ-ական պատգամավոր

«Եթե մենք ասում ենք, որ որոշակի մարդկանց համար բուժծառայությունն անվճար է, դրանք միշտ ունեն սահմանափակ ծավալ: Դրանք ունեն նկարագրություն, դեպքերի տեսակներ: Հնարավոր է, որ լինեն չհասկացվածություն թե մատուցողի, թե հիվանդի կողմից: Ժամանակ է պետք, որ այդ տարաձայնությունները հարթվեն»,- «Իմ քայլից» պատգամավոր Արփինե Դավոյանի հարցադրմանը նման պատասխան տվեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Պատգամավորն ասաց, որ մինչև 18 տարեկանների բուժօգնությունն անվճար է, սակայն դեպքեր են եղել, երբ ոմանցից վճարում է պահանջվել՝ այն հիմանվորմամբ, որ այդ հարցում բացառություններ կան:

Ա. Թորոսյանը նշեց, որ իրենց խնդիրն է ֆինանսական համահարթեցման բերել 0-7 և 7-18 տարեկան երեխաների բուժծառայությունների մատուցումը:

Սոցիալական ուղղվածության մեկ այլ հարց էլ բարձրացրեց «Լուսավոր Հայաստանից» Սրբուհի Գրիգորյանը: Նա նշեց, թե տարեցներին տրամադրվող պրոթեզներն այնքան անորակ են, որ դրանցով «ծամել չի լինում», և շահառուները ստիպված են լինում իրենց միջոցներով գնել: Ա. Թորոսյանը նկատեց. «Եթե դեպքեր ունեք՝ հասկանանք՝ ո՞ր բժշկական կենտրոնն է, որ անորակ պրոթեզներ է տալիս, իրենց հետ աշխատենք որակը բաձրացնենք, կամ՝ պետպատվերի պայմանագիր չկնքենք»,- խնդրի լուծման տարբերակները ներկայացրեց նախարարը:

2415 | 0
Facebook