Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 15 դեկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը` ուղիղ միացմամբ

13:00, ուրբաթ, 01 նոյեմբերի, 2019 թ.
Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը` ուղիղ միացմամբ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը:

Դատարանում էր նաև տուժող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Վերջինը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նյութական պահանջ չունի, իր միակ պահանջն այն է, որ այդ նռնակներն այլևս չկիրառվեն:

Հիշեցնենք, որ Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով:

Նախկին փոխոստիկանապետը մեղադրվում է անցած տարի հեղափոխության օրերին Երևանում «Զարյա» տեսակի ութ լուսաձայնային նռնակ կիրառելու, իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու համար: Ըստ մեղադրանքի, Երանոսյանի գործողությունների հետևանքով տուժել են երկու տասնյակից ավելի ցուցարարներ:

| | |
3305 | 0
Facebook