Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Android-ի օգտատերերին նախազգուշացրել են վիրուսի մասին, որը հնարավոր չէ ջնջել

14:40, ուրբաթ, 01 նոյեմբերի, 2019 թ.
Android-ի օգտատերերին նախազգուշացրել են վիրուսի մասին, որը հնարավոր չէ ջնջել

Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոններին սպառնում է Xhelper նոր վիրուսը: Այս մասին հայտարարել են Symantec կիբերանվտանգության հարցերով զբաղվող ընկերության մասնագետները՝ իրենց կայքում հրապարակելով նոր վիրուսի մասին տեղեկություն, փոխանցում է РИА Новости գործակալությունը: Վիրուսն այլ ծրագրերի հետ միասին ներթափանցում է գաջեթ և շարունակում աշխատել, երբ օգտատերը ջնջում է այն: Բացի այդ, նույնիսկ գործարանային պարամետրերի անցնելիս վիրուսը թույլ չի տալիս ազատվել հավելվածից: Օգտատերերը, ովքեր տուժել են Xhelper վիրուսից, պատմում են, որ այժմ իրենց սմարթֆոնների վրա գովազդն ավելի է շատացել, իսկ քարտի հիշողությունը կրճատվել է: Symantec ընկերությունը դա բացատրում է այն փաստով, որ վիրուսը միանում է սերվերին, որից այն ներբեռնում է վտանգավոր ծրագրեր:
     Փորձագետների կարծիքով, Xhelper-ն արդեն հասցրել է վնասել 45 հազար սարք, որոնց մեծ մասը պատկանում է ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Հնդկաստանի քաղաքացիներին:

7273 | 0
Facebook