Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Էրդողանն ապակայունացնում է տարածաշրջանը՝ բռնությամբ ու ահաբեկիչներին աջակցելով». Իսրայելի դեսպան

17:45, ուրբաթ, 01 նոյեմբերի, 2019 թ.
«Էրդողանն ապակայունացնում է տարածաշրջանը՝ բռնությամբ ու ահաբեկիչներին աջակցելով». Իսրայելի դեսպան

Իսրայելը նախազգուշացնում է քրդերի էթնիկ զտումների մասին և միջազգային հանրությանը կոչ անում միջոցներ ձեռնարկել ու օգնություն ցուցաբերել քուրդ ժողովրդին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոն՝ քննադատելով ՄԱԿ-ին Իսրայելի վրա կենտրոնանալու համար, մինչդեռ Թուրքիան հետապնդում է քրդերին և ԴԱԻՇ ահաբեկիչներին ազատում սիրիական բանտերից, հայտնում է տեղի Arutz Sheva ռադիոալիքը:

«Մեր վերջին հանդիպումից հետո Էրդողանը ներխուժեց Սիրիայի հյուսիս և անկայունություն առաջացրեց տարածաշրջանում: Երկար տարիներ Էրդողանն ապակայունացնում է տարածաշրջանը բռնության և ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու միջոցով: Նա սպառնում է լրագրողներին, հետապնդում է կրոնական փոքրամասնություններին և նպաստում հակահրեական տրամադրվածությանը»,- հայտարարել է Դանոնը:

5893 | 0
Facebook