Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ընդդեմ խցանումների. ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը. «Ժամանակ»

09:35, ուրբաթ, 01 նոյեմբերի, 2019 թ.
Ընդդեմ խցանումների. ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում, որի նպատակը պատահարների հետևանքով առաջացող խցանումներից խուսափելն է:

Գաղտնիք չէ, որ պատահարների հետևանքով ճանապարհի երթևեկելի հատվածի զգալի մասը փակվում է՝ մինչև ապահովագրական ընկերությունների գործակալների ժամանումը, ինչը խցանումների պատճառ է դառնում:

Կառավարությունն առաջարկում է օրենքում փոփոխություն կատարել և հնարավորություն տալ, որ այն պատահարների դեպքում, երբ վնասվել է միայն գույքը, վարորդները իրավունք ունենան տեսանկարահանող սարքերի միջոցով ֆիքսել պատահարի հետևանքները և ճանապարհային ոստիկանություն դիմելուց 20 րոպե հետո ճանապարհն ազատել վթարված մեքենաներից»:

Մանրամասները՝ թերթի համարում:

6012 | 0
Facebook