Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մասքը նախազգուշացրել է՝ որն է լինելու մարդկության մեծագույն խնդիրը 20 տարի անց

23:25, հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2019 թ.
Մասքը նախազգուշացրել է՝ որն է լինելու մարդկության մեծագույն խնդիրը 20 տարի անց

Արդեն 20 տարուց մարդկությունը տառապելու է ծնելիության անկումից, այս մասին Շանհայում Alibaba-ի հիմնադիր Ջեք Մայի հետ քննարկման ընթացքում ասել է Իլոն Մասքը: SpaceX-ի, Neuralink-ի, Tesla-ի հիմնադիրը մարդկությանը նախազգուշացրել է. «Ես մտահոգված եմ ծնելիության խնդրով: Հնացած է այն տեսակետը, թե մոլորակի վրա չափազանց շատ մարդ կա: Ես կարծում եմ, որ ամենամեծ խնդիրը, որին բախվելու է մարդկությունն առաջիկա 20 տարվա ընթացքում, ժողովրդագրական ճգնաժամն է»:

Նա նաև նշել է, որ միգրացիան խնդիրը չի լուծի, քանի որ ծնելիության անկում նկատվելու է ամբողջ մոլորակում:

Մասքը նախազգուշացրել է՝ որն է լինելու մարդկության մեծագույն խնդիրը 20 տարի անց
8437 | 0
Facebook