Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ.

Հարցազրույցներ

«Սերժ Սարգսյանը վերջապես գիտակցել է, որ համատարած երջանկություն կտիրի իր ձերբակալմամբ». Ռ. Ռուբինյան

23:15, հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2019 թ.
«Սերժ Սարգսյանը վերջապես գիտակցել է, որ համատարած երջանկություն կտիրի իր ձերբակալմամբ». Ռ. Ռուբինյան

Երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ եթե իր ձերբակալամամբ ՀՀ քաղաքացիները երջանիկ կլինեն, ապա թող իրեն ձերբակալեն:

Այսօր այս առնչությամնբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է. «Իհարկե, հաճելի է գիտակցել, որ Սերժ Սարգսյանը վերջապես գիտակցել է, որ ժողովրդի վերաբերմունքն իր հանդեպ այնքան բացասական է, որ համատարած երջանկություն կտիրի եթե ինքը ձերբակալվի, բայց ուզում եմ պարոն Սարգսյանին հիշեցնել, որ նոր, ժողովրդավարական Հայաստանում, ի տարբերություն իր ավտորիտար կառավարման տարիների, մարդիկ ձերբակալվում կամ չեն ձերբակալվում ոչ թե ինչ-որ մեկին երջանկացնելու համար, այլ` համապատասխան փաստերի և ընթացակարգերի հիման վրա»:

Անդրադառանալով Արցախի մասին Սարգսյանի հայտարարությանը` Ռուբինյանն ասել է. «Ինչպես իրենց իշխանության ժամանակ Արցախի հարցը կամ Արցախով մտահոգությունը իրենք դարձնում էին դրոշակ և մի ձեռքով թալանում էին, իսկ մյուսով խոսում էին Արցախից, այնպես էլ հիմա են անում: Կարծում եմ, որ Արցախի թե՛ անվտանգության, թե՛ բանակցային գործընթացի առումով մենք հիմա շատ ավելի լավ վիճակում ենք, քան` իրենց իշխանության ժամանակ»:

Առավել մանրամասն` տեսայութում:

| | |
3034 | 1
Facebook