Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքում անկարգությունների ժամանակ սպանվել է 100, վիրավորվել 5,5 հազար մարդ

14:10, հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2019 թ.
Իրաքում անկարգությունների ժամանակ սպանվել է 100, վիրավորվել 5,5 հազար մարդ

Իրաքում շարունակվող անկարգությունների հետևանքով նախորդ շաբաթվա ընթացքում զոհվել է 100, վիրավորվել 5,5 հազար մարդ: Այս տվյալները հրապարակել է Մարդու իրավունքների բարձրագույն հանձնաժողովը, հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Baghdad al-Youm իրաքյան լրատվական կայքին:

Միայն երեկ Բաղդադում տեղի ունեցած բախումների ժամանակ սպանվել է 2, վիրավորվել 175 մարդ:
     Ըստ Մարդու իրավունքների բարձրագույն հանձնաժողովի տվյալների՝ վերջին երկու օրվա ընթացքում «նկատվում է ցուցարարների թվի աճ, որին միացել են արհմիությունները, ուսանողները, պետական հաստատությունների աշխատակիցները, ինչպես նաև տարբեր ասոցիացիաներ»:
     Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ից Իրաքի մի քանի նահանգներում հակակառավարական ցույցեր են սկսել: Ընդհանուր առմամբ սպանվել է 260, վիրավորվել՝ 10 հազար մարդ:

4404 | 0
Facebook