Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պետք է սպասենք թուրքական և ամերիկյան կողմերի անդրկուլիսյան բանակցությունների արդյունքին». Ռուբեն Սաֆրաստյան

13:20, հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2019 թ.
«Պետք է սպասենք թուրքական և ամերիկյան կողմերի անդրկուլիսյան բանակցությունների արդյունքին». Ռուբեն Սաֆրաստյան

«Թուրքիայի արձագանքը բանաձևին սպասվածից ավելի մեղմ էր: Պետք է սպասենք, թե թուրքական և ամերիկյան կողմերն անդրկուլիսյան բանակցություններում ինչ արդյունքի կգան». հոկտեմբերի 31-ին այսպիսի տեսակետ հայտնեց արևելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:

Ըստ Ռ.Սաֆրաստյանի՝ նոյեմբերի 13-ին սպասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն ԱՄՆ: Այդ բանակցություններից հետո միայն հայտնի կդառնա, թե Թուրքիայի արձագանքը դեպի կոշտացում կգնա՞, թե՞ ոչ: Նա հայտնեց, որ բանաձևի ընդունման օրն Ամերիկյան Կոնգրեսն ընդունեց նաև Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձև, և կապն այդ երկու իրադարձությունների միջև ակնհայտ է:

Նա կանխատեսեց, որ նախագիծը, դրա շուրջ զարգացումները կարող են հանգեցնել Թուրքիայի հայ համայնքի հանդեպ ճնշումների ուժգնացմանը: «Ըստ էության՝ Պոլսո հայությունը պատանդ է»,- ամփոփեց Արևելագիտության ինստիտուտի տնօրենը:

4195 | 0
Facebook