Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփի շտաբը Twitter-ում քաղաքական գովազդի արգելքը «հիմար որոշում» է անվանել

16:15, հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2019 թ.
Թրամփի շտաբը Twitter-ում քաղաքական գովազդի արգելքը «հիմար որոշում» է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի մամուլի ծառայությունը սուր քննադատության է ենթարկել Twitter սոցիալական ցանցի ղեկավարության որոշումն այն մասին, որ քաղաքական գովազդի վրա գործելու է արգելք:

Թրամփի վարչակազմը քննադատել է Twitter-ին՝ հայտարարելով, որ սոցիալական ցանցը «կզրկվի միլիոնավոր դոլարների հավանական շահույթից»:

«Շատ հիմար որոշում՝ բաժնետերերի նկատմամբ: Կդադարի՞ արդյոք Twitter-ը տեղադրել կողմնակալ ԶԼՄ-ների գովազդը, որոնք կգործեն հանրապետականների դեմ»,- նշված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ից ուժի մեջ է մտնում Twitter-քաղաքական գովազդի արգելքը: Պատճառը՝ նպատակաուղղված գովազդի միջոցով մարդկանց քաղաքական նախընտրությունները չվիրավորելն է:

3431 | 0
Facebook