Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2019 թ.

Միջազգային

Պակիստանում 62 մարդ զոհվել է մարդատար գնացքում բռնկված հրդեհի հետևանքով

12:35, հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2019 թ.
Պակիստանում 62 մարդ զոհվել է մարդատար գնացքում բռնկված հրդեհի հետևանքով

Պակիստանի Փենջաբ նահանգում ուղևորատար գնացքում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 62-ի, առնվազն 15-ը վիրավոր են, հայտնում է NDTV հեռուստաալիքը:

Reuters գործակալությունն ավելի վաղ հայտնել էր 10 զոհի մասին:

Ըստ հեռուստաալիքի՝ հրդեհը բռնկվել է այն ժամանակ, երբ գնացքը գտնվել է Փենջաբ նահանգի հարավային մասում: Հրդեհի պատճառը եղել է գազի բալոնի պայթյունը: Պակիստանի երկաթուղիների նախարար Շեյխ Ռաշիդը հայտարարել է, որ մարդկանց մեծամասնությունը զոհվել է, երբ փորձել է դուրս թռչել վառվող գնացքից:

| | |
1911 | 0
Facebook