Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ Կոնգրեսն արգելափակել է Ռուսաստանի մասնակցությունը G7-ին

11:10, հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2019 թ.
ԱՄՆ Կոնգրեսն արգելափակել է Ռուսաստանի մասնակցությունը G7-ին

Հոկտեմբերի 30-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև է ընդունել ընդդեմ Ռուսաստանի G7 գագաթնաժողովի անդամակցությանը:

Փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանին չպետք է թույլատրվի մասնակցել G7-ին, քանի դեռ «երկիրը չի հարգում հարևանների տարածքային ամբողջականությունը և հավատարիմ չէ ժողովրդավարական հասարակության չափանիշներին»:

Կոնգրեսական Ալբիո Սիրեյսը նշել է, որ, Ռուսաստանը, ընդհակառակը, ավելի ագրեսիվ է դարձել Ուկրաինայի նկատմամբ և «խարխլել է ժողովրդավարությունը շատ այլ երկրներում»:

6061 | 0
Facebook