Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայում քրդերն այրել են նավթի հանքավայրերը

10:45, հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2019 թ.
Սիրիայում քրդերն այրել են նավթի հանքավայրերը

Սիրիայում գործող արաբա-քրդական ուժերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորման անդամներն այրել են նավթի հանքավայրերը, հայտնում է սիրիական պետական SANA գործակալությունը:
     Հայտնի է, որ քուրդ մարտիկները մի քանի հանքից մեծ քանակությամբ նավթ են դուրս հանել, ապա այրել, քանի որ խիտ ծուխը սահմանամերձ գոտում թուրքական ռազմական ինքնաթիռների գործողությունների համար խոչընդոտ է:
     Այս գործողությունն իրականացվել է Սիրիայի հյուսիսարևելյան Թել Թամեր բնակավայրի մոտակայքում: Հաղորդվում է նաև, որ Սիրիայի կառավարական բանակի ստորաբաժանումները թեժ մարտի են բռնվել թուրք զինվորականների հետ Ռաս ալ-Այն շրջանի հարավ-արևելքում:
     Թուրքական ուժերը և նրանց վարձկանները լայնածավալ գրոհ են սկսել Ռաս Ալ-Աինից արևելք գտնվող Աբու Ռասեն գյուղի վրա: Թուրքական կողմը հրետանային և օդային հարվածներ է հասցնել, ապա գրավել է Ալ-Մահմուդիա և Ադ Դարբու գյուղերը: Կողմերի կորուստների մասին տեղեկություններ դեռևս չկան:

5234 | 0
Facebook