Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.

Թերթերի տեսություն

Շոյգուի այցի ստվերային կողմը. «168 ժամ»

09:45, հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2019 թ.
Շոյգուի այցի ստվերային կողմը. «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է. «Բաքվում մեկնարկել է ԱՊՀ պաշտպանության նախարարների կոմիտեի նիստը, և, ինչպես հայտնի է, դրանից մեկ օր առաջ կարճատև այցով Երևան ժամանեց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Իրականում ինչո՞ւ է Շոյգուն եկել Երևան, և ի՞նչ է կատարվել այստեղ:

Բանն այն է, որ ժամանակին՝ դեռևս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք, ռուսական կողմի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Երևանում և Բաքվում ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստեր չեն անցկացվի, որ կողմերը հանգիստ մասնակցեն ու որևէ կաշկանդվածություն չունենան այդ նիստերին մասնակցելու:

Եվ այդ պայմանավորվածությունը մշտապես պահպանվել է, երբեք ոʹչ Բաքվում, և ոʹչ էլ Երևանում ԱՊՀ պաշտպանության նախարարների կոմիտեի նիստ տեղի չի ունեցել: Փաստորեն, այս անգամ ՀՀ իշխանություններին չի հաջողվել պահել այդ պայմանավորվածությունը, և նախարարների նիստը նշանակված է եղել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

| | |
5059 | 0
Facebook
COMMENT.am