Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 նոյեմբերի, 2019 թ.
Հրատապ լուրեր

Հարցազրույցներ

«Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման ամենամեծ «հերոսը», թերևս, Էրդողանն է». Զարեհ Սինանյան

00:30, հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2019 թ.
«Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման ամենամեծ «հերոսը», թերևս, Էրդողանն է». Զարեհ Սինանյան

«Իհարկե, չի կարելի ուրանալ, որ սա բարոյական հաղթանակ է Թուրքիայի նկատմամբ: Սակայն մի քիչ ես էլ հեգնանքով եմ նայում այս ամենին, որովհետև, փաստորեն, օրվա ամենամեծ «հերոսը» Էրդողանն է, որովհետև եթե չլիներ իր շատ յուրահատուկ արտաքին քաղաքականությունը, մանավանդ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացումը, թերևս, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քվեարկությունը տեղի չէր ունենա: Մի բան էլ, որ սա շատ մեծ հաղթանակ է Ամերիկայի համար, քանի որ ևս մեկ անգամ Ներկայացուցիչների պալատը բարոյական ուժ և համարձակություն գտավ՝ պատմական փաստը վերահաստատելու համար»,- Factor TV-ի եթերում ասել է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը` ընդգծելով, որ փաստաթուղթը իրավական ուժ չունի` զուտ բանաձև է:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե հայկական սփյուռքն այս հարցում մեծ գործոն պետք է դառնա` Սինանյանն ասել է. «Հաստատեմ, որ մենք, ունենալով Սփյուռք, ունենք Հայաստանի համար պատրաստի անսահման ներուժ: Մենք ունենք ինտելեկտուալ, մասնագիտական, մշակութային, սպորտային ներուժ, որը չի համապատասխանում մեր ազգի ընդհանուր թվական տվյալներին: Հիմա խնդիրը նրանում է, թե մենք ուզո՞ւմ ենք, արդյոք, այդ ներուժը լիովին ներգրավել հայաստանյան կյանքում, և եթե այո, ապա ի՞նչ ձևաչափով: Առաջին հարցի պատասխանը տրվել է արդեն, Հայաստանի հետհեղափոխական կառավարությունն իրոք շահագրգռված է և ուզում է այդ ներուժը ներգրավել հայաստանյան կյանքում: Ես մի քիչ ավելի հեռու կտանեմ այդ թեզը և կասեմ, որ առանց այդ ներգրավվածության Հայաստանը իր կայացման, հզորացման գործում լրջագույն խնդիրներ է ունենալու: Մենք վաղուց լրջագույն ժողովրդագրական խնդիրներ ունենք, ինչպես նաև լրջագույն կադրային խնդիրներ: Եթե մենք ուզում ենք ստեղծել մեր երազած ամուր, կայացած պետականությունը, մենք դատապարտված ենք լիովին ներգրավել Սփյուռքի ներուժը: Ձևաչափը շատ ավելի բարդ խնդիր է, որովհետև մենք ժառանգություն ենք ստացել մի մշակույթ, օրենսդրություն, օրենքներ, որոնք խոչընդոտ են հանդիսանում Սփյուռքի լիովին ներգրավվածությանը հայաստանյան կյանքում»:

Առավել մանրամասն` տեսանյութում:

«Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման ամենամեծ «հերոսը», թերևս, Էրդողանն է». Զարեհ Սինանյան
| | |
3101 | 0
Facebook
COMMENT.am