Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ.

Հարցազրույցներ

«Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը հավասարազոր է ճանաչման». ԱԳ փոխնախարար

23:45, չորեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2019 թ.
«Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը հավասարազոր է ճանաչման». ԱԳ փոխնախարար

Ինչպես արդեն հայտնել էինք, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։

Այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ասել է. «Այսօր հասանք ևս մի հանգրվանի, որը կարող ենք արդեն հստակ ասել, որ հավասարազոր է ճանաչման»:

Նա նշել է, որ բանաձևի ընդունումը շատ մեծ մեսիջ է կրում. «Թե՛ քվեարկման ընթացքը, թե՛ այն խոսքերը, բովանդակությունը, որով համեմված էր ընդունումը: Մեծ հաղթանակ է հայերիս համար, հաղթանակ է առաջադեմ մարդկության համար: Սա նաև պետք է ընկալել որպես մեծ քայլ ի պաշտպանություն այն ազգերի, ժողովուրդների, փոքրամասնությունների, որոնք դեռևս, ցավոք սրտի, մեկուսացման, ոչնչացման եզրին են կանգնած»,-ասել է փոխնախարարը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը հավասարազոր է ճանաչման». ԱԳ փոխնախարար
| | |
1340 | 0
Facebook