Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը երջանիկ կլինի, թող ձերբակալեն»․ Սերժ Սարգսյան

20:50, չորեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2019 թ.
«Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը երջանիկ կլինի, թող ձերբակալեն»․ Սերժ Սարգսյան

Այսօր Անդրանիկ Մարգարյանի քաղաքական դպրոցի շրջանավարտներին վկայականների հանձնման արարողությունից հետո շրջանավարտներից մեկի հարցին, թե արդյոք չի՞ վախենում, որ ձերբակալությունների շղթան իրեն էլ կհասնի, Սերժ Սարգսյանը պատասխանել է.

«Իմ անձի հետ կապված ես վախենալու որևէ բան չունեմ, եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը կհամարվի ամբողջովին բացահայտված, մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, ԼՂ բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, թող ձերբակալեն... Եթե իմ բացակայությունը հասարակությունից կնպաստի, որ տնտեսական հեղափոխությունը մեծ թափ ստանա և հայրենադարձների հոսքը Հայաստան այնքան մեծանա, որ մենք դրանով ուղղակի կհպարտանանք, թող ձերբակալեն»։

Նա նաև ասել է, որ մոտենում է ժամկետը՝ «ՀՀ քաղաքացիների հետ պարզ և անկեղծ զրույց ունենալու»:

| | |
9984 | 3
Facebook
COMMENT.am