Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան հրաժարվել է ձեռք բերել ռուսական Су-35 կործանիչները

15:25, չորեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2019 թ.
Թուրքիան հրաժարվել է ձեռք բերել ռուսական Су-35 կործանիչները

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան չի ծրագրում ձեռք բերել ռուսական արտադրության Су-35 կործանիչները, հայտնում է ТАСС-ը:

Աքարը նշել է, որ Թուրքիան կմնա ԱՄՆ-ի գործընկերը հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ձեռք բերման ծրագրում, և ռուսական կործանիչների ձեռք բերման մասին պնդումները ճշմարտացի չեն:

Հոկտեմբեր 25-ին, Daily Sabah-ը, վկայակոչելով սեփական աղբյուրները, նշել էր, որ Մոսկվան և Անկարան մոտ են Су-35 կործանիչների մատակարարման մասին համաձայնագրի կնքմանը: Հրապարակման համաձայն, Թուրքիան ցանկացել է ձեռք բերել ռուսական արտադրության 36 կործանիչ:

8063 | 1
Facebook