Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկին նշել է Դոնբասի հակամարտությունն ավարտելու նախապայմանները

21:40, չորեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2019 թ.
Զելենսկին նշել է Դոնբասի հակամարտությունն ավարտելու նախապայմանները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Դոնբասում խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է դադարեցնել կրակը, հաշտեցնել մարդկանց և վերակառուցել Կիևի կողմից չկառավարվող տարածքները: Այդ մասին հոկտեմբերի 30-ին Զելենսկին հայտարարել Է՝ ելույթ ունենալով Մարիուպոլի Միասնության համաժողովի ժամանակ:
     «Մոլորակի ցանկացած անկյունում զինված բախումները և պատերազմների միջազգային փորձն ապացուցում են, որ պատերազմի հաջող ավարտին և խաղաղության հասնելու ճանապարհին կա երեք հիմնական փուլ: Առաջինը՝ թեժ փուլի ավարտն է, և հրադադարի հաստատումը: Երկրորդը հաշտեցումն է: Եվ երրորդը անվտանգ վերաինտեգրացումն է, ոչ թե թղթի վրա, այլ՝ իրական»,- հավելել Է Զելենսկին:

4627 | 0
Facebook